Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմն ասել է, որ Միացյալ նահանգները պետք է հարվածներ հասցնեն ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման, այլ նաև մյուս ծայրահեղական կազմակերպության դիրքերին, քանի որ նրանք նույն գաղափարախոսությունն ունեն։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Նրանք միևնույն ծայրահեղական գաղափարախոսությունն ունեն», — ասել է Մուալեմը։ Արտգործնախարարը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Դամասկոսը, փաստորեն, դարձել է դաշնակից ընդդեմ «իսլամական պետության»։ «Մենք պատերազմում ենք ԻՊ-ի դեմ, նրանք էլ են նույնն անում», — նշել է Մուալեմը։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղարել է կրկնակի ստանդարտներ կիրառելու մեջ։