Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը խոսել է Սիրիայում ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերի ներկայության մասին:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ սիրիացի պաշտոնյան ամերիկացիների և թուրքերի ներկայությունը Թուրքիայում որակել է որպես Սիրիայի օկուպացիա:
«Թուրքիան այսօր հանդիսանում է զավթիչ երկիր: Նրանց և ամերիկյան ուժերի ներկայությունը մեր հողերում անօրինական է:»,-ասել է Ասադի խորհրդականը:
Վերջինս նշել է, որ իրենք պետք է համարժեք պատասխան տան այդ ամենին:
Շաբանի խոսքերով՝ Սիրիայի քրդական ուժերը պետք է իշխանություններին վերադարձնեն Ռաաքա քաղաքը, որտեղից մաքրվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները :
Աղբյուր` Ermenihaber.am