Սիրիական բանակի մարտիկները եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները հարձակողական գործողություն են ծավալել Հալեպի հարավային մատույցներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Սուրիա ալ Էն» տեղեկատվական պորտալին, կառավարական ուժերն ազատել են Թելեթ-Էլ-Իս ռազմավարական բարձունքները եւ դրանց մերձակայքում գտնվող Էլ Իս քաղաքը, որոնք անցած շաբաթվա վերջին գրավվել Էին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման ու նրա դաշնակիցների կողմից:
Հյուսիսային ռազմական օկրուգի շտաբի ներկայացուցչի հայտարարության մեջ ասված Է, որ «զորքերը կատարում են «Ան Նուսրայի» եւ ահաբեկչական այլ ելուզակախմբերի կողմից Հալեպի մերձակայքում հրադադարի ռեժիմի մշտական խախտումներին հակահարված տալու խոստումը»: Հաղորդագրության մեջ ընդգծվում Է, որ «գործողությունը շարունակվելու Է մինչեւ հակառակորդի լիակատար ջախջախումը եւ կայունության վերականգնումն այդ տարածաշրջանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: