Սիրիական Իդլիբ նահանգում սիրիական օդուժի հրթիռակոծության ժամանակ ոչնչացվել է դպրոցական ավտոբուս։ Առնվազն չորս աշակերտ զոհվել է, ևս տասն ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Հրթիռակոծությունը սկսվել է Իդլիբ նահանգի Ջուբաս բնակավայրի մերձակայքում։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ են ծանր վիրավորվածները։ Աղբյուրի համաձայն՝ բոլոր աշակերտները տասը տարեկան են։