Սիրիայի հակամարտության հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան այսօր հայտնել է, որ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում մեկնարկած բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են, հաղորդում է gazeta-ն:
Միստուրան նաև ընդգծել է, որ բանակցությունները ոչ թե տապալվել են, այլ որոշվել է դադար վերցնել մինչև փետրվարի 25-ը:
Սիրիայի կառավարության ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, սակայն, հայտարարել է, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները որոշել են լքել Ժնևը և որպես բանակցություններին մասնակցելու նախապայման՝ նշել են ռուսական ավիահարվածների դադարեցումը: