«Ազատ սիրիական բանակը» հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպություն չի հանդիսանում և պատրաստ է կառավարական զորքերի հետ միասին պայքարել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Լուրը հաղորդել է ընդդիմության ներկայացուցիչ Քադրի Ջամիլը, փոխանցում է Sputnik գործակալությունը:
Ավելի վաղ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Ազատ սիրիական բանակի» ներկայացուցիչ Ֆահդ ալ-Մասրին հայտարարել էր Մոսկվայի հետ համագործակցության պատրաստակամության մասին: