տուն Լուրեր Սիրիական բանակն ազատագրել է Հալեպ տանող մայրուղին

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպ տանող մայրուղին

99
0

M_Id_391443_Syrian_army_captured_the_strategic_town_of_Qusayr_from_the_rebels

Սիրիայի բանակը այսօր, երկար մարտերից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Խանասեր քաղաքը, որի հարևանությամբ անցնում է Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին գրոհայինները  գրավել էին Ռասմ ալ Նաֆալ եւ Խանասեր բնակավայրերը:

Ազատագրված մայրուղին մեծ կարևորություն ունի, քանի որ  այնտեղով են ստացվում սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: