Սիրիայի կառավարական բանակի զինվորները Պալմիրայի բարձունքում գտնվող ամրոցի վրայից հանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը և այրել այն, հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պալմիրայի բոլոր թաղամասերում Սիրիայի բանակի ու ԻՊ-ի զինյալների միջև ակտիվ մարտեր են ընթանում: