Սիրիաի կառավարական զորքերը սկսել են ռազմական տեխնիկայի դուրս բերումը ապառազմականացված գոտի ստեղծելու համար, լրագրողներին հայտնել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը, հայտնում է RIA Novosti-ն:
«Սիրիայի կառավարական ուժերը դադարեցրել են կրակը և սկսել են տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանու տեղափոխումը որոշված հեռավորությունների վրա, կատարելով ապառազմականացված գոտի ստեղծելու պայմանները: Ռուսաստանի ռազմատիեզերական և Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից դադարեցվել են ավիահարվածներն այն շրջաններում, որտեղ կարող են գտնվել ընդդիմության ջոկատներ»,- հայտարարել է Պոզնիխերը ճեպազրույցի ժամանակ