տուն Լուրեր Սիրիացի երեխաներին սպանել են քիմիական հարձակման կադրեր ստանալու համար. շվեդ բժիշկներ (տեսանյութ...

Սիրիացի երեխաներին սպանել են քիմիական հարձակման կադրեր ստանալու համար. շվեդ բժիշկներ (տեսանյութ 18+)

71
0

image

«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության կենտրոնի «փրկարարների» ցինիկ խաբեությունը բացահայտել է «Շվեդ բժիշկները հանուն մարդու իրավունքի» (SWEDRHR) կազմակերպությունը. այդ, այսպես կոչված, բժիշկները և կամավորները չեն փրկել, այլ սպանել են հանուն իրական կադրեր ստանալու համար. գրում է topnewsrussia.ru-ն:

Ուսումնասիրելով՝ իբր գազային հարձակման ենթարկված սիրիացի երեխաների մասնակցությամբ տեսանյութը, շվեդ մասնագետները եկել են այն եզրակացության, որ երեխային սրտի շրջանում երկար ասեղով ներարկիչի օգնությամբ ադրենալինով ներարկում են անում, սակայն գազային հարձակման դեպքում առաջին օգնույթունը նման տեսք չունի:

Տեսանյութում փրկարարները չեն սեղմում ներարկիչը, հետևաբար, երեխան չի ստացել անհրաժեշտ դեղորայքը:

«Տեսանյութում երեխաներից և ոչ ոք քիմիական հարձակման զոհի տեսք չունի: Սա նպատակաուղղված սպանություն էր՝ թաքնված բժշկական օգնության քողի տակ». գրում է ամերիկյան Veterans Today հրատարակչությունը:

https://youtu.be/Q9TC89_R20U