տուն Քաղաքական Միջազգային «Սիրելի Ֆրանցիսկոս պապ» գիրքը կներկայացնի Հռոմի պապին ուղղված երեխաների հարցերն ու դրանց...

«Սիրելի Ֆրանցիսկոս պապ» գիրքը կներկայացնի Հռոմի պապին ուղղված երեխաների հարցերն ու դրանց պատասխանները

78
0

papa_francisco_msn-672xXx80Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի մեկին կներկայացնի նոր գիրք, որը կներառի աշխարհի տարբեր ծայրերի երեխաներից իրեն ուղղված նամակներում տեղ գտած հարցերն ու դրանց պատասխանները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Quartz-ը, գրքում տեղ կգտնեն նաև երեխաների նկարազարդումները: «Սիրելի Ֆրանցիսկոս պապ» անվանումով գիրքը արտահայտում է դ եռահաս կաթոլիկների անհանգստություններն ու հարցադրումները, որոնց պապն առաջարկում է պատասախանների խորություն, ինչից նույնիսկ ոչ հավատացյալները կարող են դասեր քաղել:

Ահա այդպիսի մի քանի հարցադրում ու դրանց պատասխանները:

«Կարող է իմ ոչ կաթոլիկ պապիկը, ով ունակ չէ վատ արարքի, գնալ դրախտ, երբ մահանա» հարցին, որը տվել է չինացի 13-ամյա Իվանը, Հռոմի պապը պատասխանել է. «Հիսուսը ցանկանում է, որ մենք բոլորս գնանք դրախտ»:

«Եթե Աստված սիրում է մեզ այդքան շատ և չի ցանկանում, որ մենք տառապենք, ինչու նա դեռ չի հաղթել սատանային». պերուացի 9-ամյա Ալեխանդրան է հարցրել: Այս հարցին էլ Ֆրանցիսկոս պապը պատասխանել է հետևյալ կերպ. «Սատանան նման է վիշապի, որը շարժում է իր պոչը մահից հետո»:

«Ինչու է Աստված ստեղծել մեզ` իմանալով, որ մենք պետք է մեղանչենք նրա դեմ». Հարցրել է Մաքսիմուսը` 10 տարեկան, Սինգապուրից: Պապի պատասխանը. «Աստված մեզ տվել է ազատություն, ինչը նշանակում է նաև մեղքն ընտրելու ազատություն»:

Կանադացի 8-ամյա Ռայանը հարցրել է. «Ինչ արեց Աստված մինչ աշխարհը ստեղծելը», որին ի պատասխան պապը ասել է. «Նա սիրեց»:

Սիրգապուրցի 8-ամյա Ֆայթին հետաքրքրել է, թե ինչու է Հռոմի պապը կրում գլխարկ, իսկ պապն ասել է, որ այն եպիսկոպոս լինելու խորհրդանիշ է:

«Ինչու այլևս չկան շատ հրաշքներ»,- հարցրել է պերուացի 9-ամյա Ժուակինը: «Դա ճիշտ չէ»,-պատասխանել է Հռոմի պապը:

«Կարող է աշխարհը լինել առաջվա պես»,-հարցրել է 10-ամյա Մոհամեդը Սիրիայից, իսկ պապը պատասխանել է. «Ոչ»: