տուն Լուրեր Սիրեկան՝ օձի փոխարեն. ԱԻՆ զվարճալի դեպքերը

Սիրեկան՝ օձի փոխարեն. ԱԻՆ զվարճալի դեպքերը

153
0

17883967_1480223542002591_1402538189520544385_n

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր Ֆեյսբուքյան էջում տեղադրում է 911-ի գործունեությանն առնչվող զվարճալի պատմություններ։
Քաղաքացուց ահազանգ է ստացվում, որ վերջինիս ամառանոցում, որտեղ այդ պահին գտնվում են նրա մայրն ու երեխաները, օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն ամառանոցում ահազանգողի մոր և երեխաների փոխարեն հայտնաբերում է վերջինիս քրոջը՝ սիրեկանի հետ: Քույրը հայտնել է, որ ինքը ոչ մի օձ չի նկատել և առավել ևս նման ահազանգ չի փոխանցել:

«911» ծառայությունում ահազանգ է ստացվում, որ Երևանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը (82 տարեկան կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը դուռը բացելու համար:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բնակարանի դուռը բացելով, պարզում են, որ տատիկը ներսում գտնվել է մեկ այլ պապիկի հետ, ինչի համար էլ չի ցանկացել բացել դուռը։