տուն Լուրեր «Սիրային քառանկյունին» ու «Գիքորը»՝ Մոսկվայի թատրոնում (լուանկարներ)

«Սիրային քառանկյունին» ու «Գիքորը»՝ Մոսկվայի թատրոնում (լուանկարներ)

199
0

Ռեժիսոր, դերասանուհի Նադի Իսպիրյանը, պարզվում է, ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում Մոսկվայի  հայկական թատրոնում: Ararartnews.am-ը դերասանուհուց տեղեկացավ, որ առաջիկայում թատրոնում հայերենով կբեմադրվի  դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսը:  Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Սլավա Ստեփանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Նելլի Շահբազովան:

Աջից Սլավա Ստեփանյանն է, նրա կողքին՝ Նադի Իսպիրյանը, ձախից՝ Նելլի Շահբազովան:

նադի իսպիրյան

Ներկայացման պրեմիերան կլինի սեպտեմբերին: Թատրոնի ղեկավարությունը ցանկանում է  հետագայում ներկայացումը բեմադրել Հայաստանում եւ այլ երկրներում:

«Սիրային քառանկյունին» մի տղամարդու մասին է, որը ունի կին, սիրուհի, որից էլ  թաքուն եւս մեկ սիրուհի:  6 տարվա սիրուհուն տղամարդը դավաճանում է  մեկ այլ՝ տարիքով փոքր սիրուհու՝ Նինիի հետ, որին էլ մարմնավորում է Նադի Իսպիրյանը: «Ներկայացման իմաստն  այն է, որ տղամարդը, իր կյանքում ունենալով 3 կին, նրանց  բնավորության  լավ գծերը համադրելով, կերտում է իդեալական կնոջ կերպար»,- մանրամասնեց դերասանուհին:

Նինիի կերպարը հետաքրքրել է Նադի Իսպիրյանին, քանի որ նա ազատ, թեթեւ, անկեղծ, «դուխով», խելացի մի աղջիկ է: «Չնայած ռուսերեն խոսում եմ առանց ակցենտի, սակայն ռեժիսորին դուր եկավ, երբ ես Նինիին ներկայացրի հայավարի: Կերպարն ինձ մոտ է իր «դուխով» եւ անմիջականությամբ»,- անկեղծանում է  դերասանուհին:

նադի իսպիրյան

Նադի Իսպիրյանն առաջին անգամ է խաղալու թատրոնում, որի մթնոլորտը գրեթե ամեն տեղ՝ բոլոր երկրներում, նույնն է:

Մոսկվայի հայկական թատրոնի ակտիվ գործունեությունը չի վրիպել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի աչքից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանին  ակտիվ հասարակական գործունեության եւ Մոսկվայի զարգացման համար պարգեւատրել է շնորհակալագրով:

սլավա ստեփանյան

Չնայած Նադի Իսպիրյանը ավելի շատ կինոռեժիսոր է ( hայ հանդիսատեսը կհիշի նրա  «Պապարացի» ֆիլմը),  «Մոսկվայի հայկական թատրոնում  ռուսերենով բեմադրելու է «Գիքորը»՝ Հովհաննես Թումանյանի գործերից մեկը: « Մեծ պատասխանատվություն է Թումանյանի գործերին անդրադառնալը: Սցենարը գրելիս զգույշ եմ եղել, որ ավելի կամ պակաս բան չլինի: Պարզապես «Գիքորի» կերպարն եմ մի քիչ շատախոս ու երազկոտ դարձրել մինչեւ քաղաք գալը: Կարծում եմ՝  Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կարոտած  կլինեն: Չի բացառվում՝ «Գիքորը» ներկայացնեմ նաև Հայաստանում»,- ասաց ռեժիսոր, դերասանուհի Նադի Իսպիրյանը:

նադի իսպիրյան1

Մեր հայրենակցի հաջողություններն այսքանով չեն ավարտվում: Նա ռուսական այլ նախագծերում եւս նկարահանվել է,  որոնց, թերեւս, կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածներում:

Սոնա Դավթյան