տուն Լուրեր Սինդի Քրոուֆորդն անցնում է թոշակի

Սինդի Քրոուֆորդն անցնում է թոշակի

122
0

919-model-cindy-crawford-arrives-broadway-opening-spider-man-turn-dark-new-york

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը պատրաստվում է թոշակի անցնել, հաղորդում է People-ը:

Փետրվարի 2-ին կլրանա Քրոուֆորդի 50-ամյակը, և, մոդելի խոսքով, նա պատրաստվում է դրանից հետո ավարտել մոդելային կարիերան:

«Վստահ եմ, որ կնկարահանվեմ ևս 10 տարի, սակայն արդեն ոչ որպես մոդել, և սա նորմալ է: Ես արել եմ դա. աշխատել եմ բոլոր այդ հիասքանչ լուսանկարիչների հետ»,- ասել է նա:

Սինդի Քրուֆորդը 90-ականների աշխարհի ամենահայտնի մոդելներից է: