Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։
Araratnews.am-ը կապ հաստատեց Սինանյանի հետ՝ պարզելու լուրի իսկությունը։
«Այս հարցի մասին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետև ոչինչ չունեմ ասելու»,- արձագանքեց Սինանյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։
Նշենք, որ հարցի շուրջ մեկնաբանություն տվել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ որոշումը կայացնելու է վարչապետը՝ օրենքով սահմանված կարգի համաձայն, «բայց այդ մասին խոսելը դեռ վաղաժամ է»՝ ասել էր խոսնակը։