«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով երկարացրել է իր պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչեւ 2020թվականը, կարող էր նույն պաշտոնը զբաղեցնել իտալական «Նապոլի»-ում։ Հաղորդում է Football Italia-ն։
Նապոլիտանացիների ղեկավարությունը արգենտինացի մասնագետին հրավիրել էր Ռաֆայել Բենիտեսի տեղը, ում պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա ամռանը։
Սիմեոնեին առաջարկվել էր 3,5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր, սակայն մարզիչը մերժել էր։