տուն Լուրեր «ՍԻԼ կոնցեռնի» պարզաբանումը բենզինի ներկրման վերաբերյալ

«ՍԻԼ կոնցեռնի» պարզաբանումը բենզինի ներկրման վերաբերյալ

161
0

Սուքիասյան ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը 2018 հունվարից միջին քանակությամբ ներմուծում է «ՌՈՄ Պետրոլ»  եվրոպական բարձր որակի վառելիք, միևնույն ժամանակ, ուսումնասիրվում և տարվում են աշխատանքներ պահեստարանների կառուցման շուրջ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «ՍԻԼ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը զբաղվելու է բենզինի ներկրմամբ:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ  նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: «ՍԻԼ» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում և մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրի շուկա:

Բենզինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ, քանի որ շուկայում առաջանում է մրցակցություն: