տուն Քաղաքական Միջազգային Սիերա Լեոնեում Էբոլայի պատճառով չեն տոնի Սուրբ Ծնունդը

Սիերա Լեոնեում Էբոլայի պատճառով չեն տոնի Սուրբ Ծնունդը

80
0

article-ed8daac1-be22-44db-9063-5890e42b4ea7-6UlhwiJ2xHSK2-985_634x416

Սիերա Լեոնեում արգելք է սահմանվել հանրային սուրբծննդյան միջոցառումների վրա՝ կապված Էբոլա տենդի տարածման հետ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ սուրբծննդյան տոնակատարություններ ռամանակ փողոցներում զինվորներ են հերթապահելու: «Մենք երաշխավորում եմք, որ բոլորը տանը կմնան», — նշել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

ԱՀԿ մասնագետների հաշվարկներով՝ համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը մոտենում է 17 հազարի սահմանագծին, իսկ զոհերի թիվը շուրջ 6,4 հազար է:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: