Շվեյցարիայի Սառա Մարկուիս անունով բնակչուհին որոշել է իր կյանքի ամենահեռավոր ճանապարհորդությունը կատարել: Նա ոտքով 16 հազար կմ է անցել: Նրա արշավը սկսվել է Սիբիրից եւ ավարտվել Ավստրալիայում, տեղեկացնում է Lifenews-ը:
Սառա Մարկուիսը պատմել է, որ փոքր հասակից հետաքրքրասեր աղջիկ է եղել եւ հարազատ Շվեյցարիայում շատ ժամանակ է անցկացրել բնության գրկում: 8 տարեկանում նա իր շան հետ փախել է եւ ամբողջ գիշերը քարանձավում է անցկացրել: «Ճանապարհորդ չեն դառնում, ծնվում են», — ասում է Սառան:
Տարիքի հետ նրա ճանապարհորդություններն ավելի հեռավոր եւ լուրջ են դարձել: