տուն Լուրեր Սիաբանդ Բաքոյանըˋ Հայաստանում եզդի համայնքի խնդիրների և ձեռքբերումների մասին

Սիաբանդ Բաքոյանըˋ Հայաստանում եզդի համայնքի խնդիրների և ձեռքբերումների մասին

210
0

անալիտիկ

2011 թվականի դրությամբ մարդահամարի տվյալների համաձայնˋ Հայաստանում բնակվում է  35863  եզդի: Ըստ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանիˋ եզդիների թիվը Հայաստանում էապես կրճատվել է: Սիաբանդ Բաքոյանը սա կապում է սոցիալ-տնտեսական պատճառներից բխող արտագաղթի հետ:

«ՀՀ-ում մենք 20 գյուղ ունենք: Միայն Երևանում 500-ից ավել աշակերտ և բարձր ուսումնական հաստատություններում սովորող 76 ուսանող ունենք:  Մենք ունենք մի շարք կադրեր, բայց, ցավոք, չունենք աշխատողներ: Դպրոցներում ներկայումս իրավիճակը բարելավվել է, որովհետև երեխաները հնարավորություն ունեն սովորել իրենց մայրենի լեզուն, բայց մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված»,-նկատեց բանախոսը:

Բանախոսը առանձնացրեց գյուղերում բուժկետ չունենալու խնդիրը: «Բժիշկները մեծամասամբ գալիս են հարևան գյուղերից, իսկ այն գյուղերում, որոնցում մենք բնակվում ենք, մշտական բժիշկ չկա»,-նկատեց նա: Որպես ձեռքբերում վերջինս կարևորեց  ՀՀ-ում իրենց ազգային թերթի և ռադիոհաղորդման գոյությունը:

Սիաբանդ Բաքոյանը կոչ արեց կառավարության անդամներին մեկնել գյուղեր և անձամբ ծանոթանալ, թե ինչպես է այնտեղ ապրում եզդի համայնքը:

 

Վարդուհի Ստեփանյան