Հայտնի ֆրանսիացի շեֆ-խոհարար Բենուա Վիոլյեի դին հայտնաբերվել է վերջինիս` Շվեյցարիայում գտնվող տանը, հաղորդում է NTV-ն:
Ոստիկանության նախնական տվյալներով` աշխարհի լավագույն ռեստորանի 44-ամյա սեփականատերն ինքնասպան է եղել:
Վիոլյեի մահը ապշեցրել է վերջինիս գործընկերներին, քանի որ, ըստ նրանց, Վիոլյեի կյանքը շատ լավ էր դասավորվել:
Վիոլյեին պատկանող l’Hotel de Ville ռեստորանը, որը գտնվում է Լոզանից ոչ հեռու, համարվում է աշխարհի լավագույն ռեստորանը: