տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիայում բացվել է աշխարհում ամենաերկար երկաթուղային թունելը

Շվեյցարիայում բացվել է աշխարհում ամենաերկար երկաթուղային թունելը

180
0

tunelՇվեյցարիայում բացվել է աշխարհում ամենաերկար երկաթուղային թունելը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Գոտարդյան բազային նոր թունելի երկարությունն Ալպերում   2,3 կմ խորության վրա կազմում է 57,1 կմ: Նախագծի արժեքը, որի իրականացումը ձգվել է  17 տարի, կազմել է  12,2 մլրդ շվեյցարական ֆրանկ (12,3 մլրդ դոլար):

Գոտարդը գործող երկաթուղային թունելներից ամենախորը կլինի: Առանց օդափոխության հզոր համակարգի, ջերմաստիճանն այնտեղ կհասներ  40 աստիճանի: Նախագծի ֆինանսավորման փողը վերցվել է վառելիքի եւ ավելացված արժեքի հարկից ստացվող գումարից, միջոցների մի մասն էլ տասնամյա փոխառություն է:

Ելույթ ունենալով Էրշտֆելդում հյուրերի առաջ` թունելի հյուսիսային մուտքի մոտ, Շվեյցարիայի նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանը հայտնել է.  «Սա հսկայական քայլ է ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ մայրցամաքի մնացած մասի համար»: Թունելի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ենթադրվում է, թե Գոտարդի առեւտրական շահագործումը կսկսվի դեկտեմբերին: Նրա թողունակությունը օրական մինչեւ 260 բեռնագնացք է կազմում տեղաշարժման առավելագույն 100 կմ/ժ արագությամբ, ինչպես նաեւ մինչեւ 65 ուղեւորակազմ մինչեւ  250 կմ/ժ արագությամբ: Փոխադրումները սկսելուց հետո Ցյուրիխից Միլան ճանապարհը 2 ժամ  40 րոպե կտեւի, ինչը մեկ ժամով պակաս է ուղեւորության ներկայիս ժամանակից:

«Գոտարդի բիզնես թունելի բացումը պատմական պահ է Եվրոպայի երկաթուղու եւ Ալպերով տեղափոխման պատմության մեջ: Դա կնպաստի ԵՄ-ի միասնական շուկայի ամրապնդմանը` միացնելով Եվրոպայի հյուսիսը եւ հարավը:  Դա նաեւ կնպաստի իրար մոտեցնել տրանսպորտի դեկարբոնիզացիայի, տրանսպորտային հոսքերը մեքենայից երկաթուղի տեղափոխելու մեր նպատակները», — նշել է ԵՄ-ի տրանսպորտի հարցերով կոմիսար Վիոլետա Բուլցը: