Ավտովթարի հետևանքով անկողնում գամված 39-ամյա իտալացի Ֆաբիո Անտոնիանին ինքնակամ հեռացել է կյանքից Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում իրականացված էֆթանազիայի արդյունքում. այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Իտալիայում էֆթանազիայի իրավունք ստանալու համար պայքարող ակտիվիստ և դերասան Մարկո Կապպատոն:
Անտոնիանին, ով Իտալիայում հայտնի դիջեյ էր, անդամալույծ էր դարձել և կուրացել 2014-ին Հնդկաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: 2016-ի հունվարին նա իր ընկերուհու օգնությամբ տեսաուղերձ էր հղել Իտալիայի նախագահին՝ հայրենիքում իրեն էֆթանազիայի իրավունք տրամադրելու խնդրանքով: Իտալական ղեկավարությունը մերժել էր նրան, որից հետո նա տեղափոխվել էր Շվեյցարիա:
Էֆթանազիան Իտալիայում արգելված է 2011 թվականից: