տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիայի քաղաքներն աշխարհում ամենաթանկն են ճանաչվել ապրելու համար

Շվեյցարիայի քաղաքներն աշխարհում ամենաթանկն են ճանաչվել ապրելու համար

124
0

cyurixՇվեյցարական Ցյուրիխը եւ Ժնեւը աշխարհի ամենաթանկ քաղաքներն են ճանաչվել ապրելու համար, դրանք առաջ են անցել Նյորքից եւ Լոնդոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է UBS AG բանկի հետազոտության մեջ:

Երեք անձից բաղկացած ընտանիքին անհրաժեշտ Է ամսական 3600 դոլար աշխատել Ցյուրիխում, որպեսզի ապահովի ապրանքների ու ծառայությունների նվազագույն հավաքածուն, որը բաղկացած Է 122 դիրքերից եւ չի ներառում բնակվարձը: Ժնեւում ապրելու համար ամսական կլինի վաստակել 3500 դոլար, Նյու Յորքում՝ 3340 դոլար, Լոնդոնում՝՝ մոտավորապես 2800 դոլար, նշվում Է UBS-ի հաշվետվության մեջ:

Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կիեւը եւ Սոֆիան, ընտանիքը կկարողանա ապրել ամսական 1300 դոլարով: Նույնիսկ Նյու Դելիում եւ Մումբայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում Է մոտավորապես 1500 դոլար:

Եթե հաշվի առնվի վարձավճարը, ապա առաջին տեղում կհայտնվի Նյու Յորքը, որտեղ երկու ննջասենյակ ունեցող բնակարանի վարձի միջին արժեքը, առանց կահույքի, ամսական կազմում Է 4320 դոլար՝ Ցյուրիխի 2390 դոլարի դիմաց:

Բարձր գները նաեւ զգալի ծախսեր են ենթադրում այն զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են այցելել այս քաղաքներ: Մեկօրյա այցը Ժնեւ կամ Ցյուրիխ, ինչպես նաեւ Տոկիո եւ Նյու Յորք, զբոսաշրջիկների զույգի վրա կնստի առնվազն 1000 դոլար:

Հարկ Է նշել, որ Շվեյցարիայի քաղաքների բնակիչները շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, քան մյուս երկրների բնակիչները: Ցյուրիխում միջին աշխատավարձը կազմում Է ժամում 41 դոլար. դա 21 անգամ ավելի Է միջին կիեւցու աշխատավարձից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: