Կիրակի օրը Շվեյցարիայում բոլոր քաղաքացիների համար անվերապահ եկամուտ սահմանելու հանրաքվե կլինի։
Նախաձեռնողներն առաջարկում են, որպեսզի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ամեն ամիս պետությունից ստանա 2500-ական շվեյցարական ֆրանկ (շուրջ €2260), իսկ ամեն մի երեխա՝ 625 ֆրանկ (շուրջ €565)։
Բազային եկամուտների համաշխարհային ցանցի ներկայացուցիչ Գաբրիել Բարտան The Local-ին հայտնել է, որ իրացման պրոցեսը կտեւի 10 տարի։