Շվեդիայի Նյունեսհամն քաղաքի ոստիկանները ներգաղթյալների հանդեպ բռնության գործողություններ նախապատրաստելու կասկածանքով 14 մարդու են ձերբակալել , հաղորդում է Korrespondent-ը:
Նշվում է, որ կասկածյալները ծրագրել էին հարձակումներ գործել փախստականների ճամբարներից մեկում:
Ոստիկանության զննման արդյունքում կասկածյալների մոտ հրազեն է հայտնաբերվել: