Մորուքավոր տղամարդկանց ակումբի անդամները Շվեդիայի հինավուրց ամրոցներից մեկում հանդիպել էին շփվելու և լուսանկարվելու համար, երբ ամրոցի կողքով իր մեքենայով անցնող քաղաքացին, վերջիններիս շփոթելով ԻՊ գրոհայինների հետ, զանգել է ոստիկանություն:
Բանն այն է, որ մորուքասեր տղամարդկանց ակումբի դրոշն իր գույներով և ձևավորմամբ նման է ԻՊ դրոշին:
Դեպքի վայր հասած ոստիկանությունը մի լավ ծիծաղել է մորուքավորների հետ միասին: