Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է Նոբելյան շաբաթը: Այսօր հայտնի կդառնան աշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխության որոշ հաղթողներ. գրում է The Telegraph-ը:
Նոբելյան կոմիտեն կհայտարարի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում ընտրված դափնեկիրների անունները: Հոկտեմբերի 4-ին հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտում հաղթողի անունը, հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի, և հոկտեմբերի 13-ին՝ գրականության: