տուն Քաղաքական Միջազգային Շվեդիայում կրկին հրկիզել են միգրանտների համար նախատեսված կացարանը

Շվեդիայում կրկին հրկիզել են միգրանտների համար նախատեսված կացարանը

81
0

shvediaSVT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անցած գիշեր Շվեդիայում այրել են ես մեկ շինություն, որտեղ Շվեդիայի իշխանությունները պլանավորել էին տեղավորել երկիր ժամանող փախստականներին։ Ոստիկանությունը կասկածում է, որ շինությունը միտումնավոր են հրկիզել։ Հոկտեմբերի սկզբից սկսած՝ դա նմանատիպ 7-րդ դեպքն է։

Այս անգամ միջադեպը գրանցվել է Շվեդիայի հարավ-արևելքում գտնվող Էսկիլստուն քաղաքից ոչ հեռու գտնվող Էռլա վայրում, ուր ամռանը գտնվել է մանկական ճամբար։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կանխատեսվում է, որ 2015-2016 թվականներին 9.8 միլիոն բնակչությամբ Շվեդիան կարող է ընդունել մինչև 360.000 ներգաղթյալի։ Դա բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է ԵՄ-ում։