Շվեդիայի գերագույն դատարանը հրաժարվել է չեղարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակելու մասին իր որոշումը: Ասանժը մեղադրվում է բռնաբարության մեջ: Այս մասին, հղում անելով Reuters-ին, գրում է Lenta.ru-ն:
Ասանժի փաստաբանը նշել է, որ զարմացած է դատարանի որոշումից: Նրա խոսքով՝ դատարանը թույլ չի տվել պաշտպանվող կողմին ներկայացնել իր փաստարկները: