տուն Քաղաքական Միջազգային Շվեդիան միջնորդում է Մեծ Բրիտանիային և Էկվատորին՝ Ասանժին հարցաքններոլւ համար

Շվեդիան միջնորդում է Մեծ Բրիտանիային և Էկվատորին՝ Ասանժին հարցաքններոլւ համար

67
0

asanjՇվեդական դատախազությունը դիմել է Մեծ Բրիտանիայի եւ Էկվադորի իշխանություններին՝ խնդրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հարցաքննել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավստրալացի Ասանժին սեռական հանցագործությունների մեջ կասկածող շվեդ քննիչները մտադիր են մինչեւ հուլիսի վերջը հարցաքննել նրան: «Ավագ դատախազ Մարիան Նյուն իրավաբանական օգնության մասին հարցում է ուղարկել անգլիական իշխանություններին եւ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հունիսին եւ հուլիսին Ջուլիան Ասանժին հարցաքննելու մասին հարցում՝ էկվադորյան իշխանություններին»,- ասված է շվեդական դատախազության հայտարարությունում:

Ասանժն ավելի քան 2 տարի չի լքում Լոնդոնում Էկվադորի դեսպանության տարածքը: 2012 թվականի հունիսի 19-ին ինտերնետ-ռեսուրսի հիմնադիրն ապաստան է խնդրել էկվադորյան դիվանագիտական առաքելությունում, որպեսզի խուսափի Շվեդիային արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հողի վրա հանցագործությունների մեջ: Նա մտավախություն ունի, որ Ստոքհոլմն իրեն ԱՄՆ-ին հանձնել, որտեղ ավստրալացուն երկարատեւ բանտարկություն է սպառնում, հնարավոր է՝ նաեւ մահապատիժ: