Շվեդիայում վրդովմունքի ալիք է բարձրացել “Շվեդական դեմոկրատներ” աջպահպանողական կուսակցության անդամ Գունիլա Շմիդտի հայտարարության պատճառով, փոխանցում է lifenews.ru-ն:
Այդ քաղաքական կուսակցությունը կարծում է, որ փախստականները սպառնալիք են ազգային անվտանգության համար: Շմիդտն այդ հարցին իր լուծումն է առաջարկել` Շվեդիան Դանիային կապող նեղուցի վրա գցված Էրեսունի կամրջի մոտ գնդացիր տեղադրել:
“Միայն գնդացիրը կօգնի”,-գրել է Գունիլա Շմիդտը ֆեյսբուքում: