Շուտով կավարտվի Հայաստանում առաջին անգամ մեկնարկած անվճար հեռավար դասընթացների ծրագիրը և կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրի առաջին փուլն ամփոփեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը:
«Դասընթացի առաջին փուլում մենք ունեցել էինք 700 հայտ, որոնցից 500-ը բավարարվել էին: Ամենաշատ պահանջված մասնագիտությունը եղել է տնտեսագիտությունը: Բայց պետք է նշեմ, որ դասընթացի ոչ բոլոր մասնակիցներն են կարողանալու հաջությամբ ավարտել կրթական ծրագիրը, որովհետև առարկաների համար սահմանված է 70-75 միավորի շեմ: Այն ուսանողները, ովքեր չեն կարողանա հաղթահարեն այս շեմը, չեն ավարտի դասընթացը»,-նկատեց բանախոսը:
Araratnews.am թղթակցի այն հացրին, թե որքա՞ն ժամանակ են տևում դասընթացները և ի՞նչ է տրվում մասնակցիներին դասընթացներից հետո, Արուսյակ Հարությունյանը պատասխանեց:
«Դասընթացների ընդհանուր տևողությունը 5-6 շաբաթ է, եթե մասնակցիները կարողանում են կատարել բոլոր առաջադրանքները և համապատասխան միավորներ հավաքում, ապա վերջում նրանց շնորհվում է համապատասխան մասնագիտական վկայական»:
Բանախոսը նկատեց, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի: Դրա երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 5-ին: Ա. Հարությունանը շեշտեց նաև, որ ծրագրի երկրորդ փուլի համար առարկաներ ընտրելուց հաշվի են առնվել դիմորդների ցանկությունները: Ծրագիրն իր ինտերնետային էջում հարցում է կազմակերպել պարզելու համար, թե ինչ առարկաներ են ուզում ուսումնասիրել դիմորդները, արդյունքում այս տարի ևս մի քանի մասնագիտություն է ընդգրկվել կրթական ծրագրում, այդ թվումˋ սկսնակների համար նախատեսված AT ծրագրավորումը և հաշվապահական հաշվառումը: