տուն Լուրեր Շուտով դպրոցներում կսովորեն ծրագրավորում. «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն

Շուտով դպրոցներում կսովորեն ծրագրավորում. «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն

192
0

vik9429

Տեխնիկական բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտնում ըստ իր մասնագիտության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը: «Մեր բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է աշխատանք գտնում: Սա կարելի է կապել մի քանի գործոնների հետ: Դրանցից առաջինը պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման չգնալն է որը պետք է անել ժամանակ առ ժամանակ և պարբերաբար»:

Մասնագետների քիչ լինելը Հովիկ Մուսաելյանը կապեց նաև բուհերում լաբորատորիաների սակավությամբ և տեխնիկայով անապահով լինելու փաստով: «Մեր բուհերն ունեն տեխնիկական հագեցվածության խնդիր: Մեր պետբյուջեն չունի միջոցներ՝ տրամադրելու բուհերին, որպեսզի լաբորատորիաներ կառուցեն: Բուհերը տեխնիկայով ապահովելու համար հսկայական գումարներ պետք է ներդրվեն, որը չեն կարողանում ապահովել բյուջեի վատ պայմանների հետևանքով»:

«Հանրակրթությունը շատ մեծ դեր ունի մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու համար»,- հայտնեց Հովիկ Մուսաելյանը: «Այս նպատակով «Սինոփսիս Արմենիա», Վիվասել MTS և «Յունիկոմպ» ընկերությունները համատեղ ուժերով կառավարությանը ներկայացրել են մի ծագիր, ըստ որի ֆիզմաթ թեքումով դպրոցներում ինֆորմատիկա առակայի փոխարեն դասավանդվելու են էլեկտրոնիկա, ծրագրավորում, կապի համակարգեր և այլն»: