Ամռանը «Էրեբունի» բ/կ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի բժշկուհու՝ Շուշանիկ Բախշյանի մոտ խոզի գրիպ չի հայտնաբերվել, Araratnews.am-ին ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Իր մոտ սովորական գրիպ է, վիճակը մոտ է միջինին, այսօրվանից ունենք դրական տեղաշարժ»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Ասոյանը:
Գլխավոր ինֆեկցիոնիստի փոխանցմամբ՝ մեկ-երկու օր հետո Շուշանիկ Բախշյանին դուրս կգրեն հիվանդանոցից:
Հիշեցնենք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, մի քանի օր առաջ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործում ներգրավվելով որպես կասկածյալ՝ ձերբակալվեց, սակայն ընդամենը մեկ օր հետո բաց թողնվեց:
Դատարանի դահլիճից Բախշյանին տեղափոխել են Նորքի սուր ինֆեկցիոն հիվանդանոց՝ ինքնազգացողության վատացման և գիտակցության կորստից հետ:
Մերի Մարգարյանի հարազատները շարունակում են պնդել՝ ծննդկանի ու նորածնի մահվան մեղավորը հենց Շուշանիկ Բախշյանն է: