Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան քիչ առաջ «Շտապօգնություն» են հրավիրել:
«Դատարանը պարտավորեցրել է ազատ արձակել Շուշանիկ Բախշյանին, սակայն քննիչը դատարանից փախավ, որ չկատարի դատարանի որոշումը: Մենք էլ այստեղից չենք հեռանալու, մինչեւ թուղթը չտան»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: