տուն Քաղաքական Շուշան Դոյդոյանը նոր պաշտոնի նշանակվեց

Շուշան Դոյդոյանը նոր պաշտոնի նշանակվեց

83
0

doydoyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերի 9-ի որոշմամբ` Շուշան Դոյդոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ.

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով` Շուշան Դոյդոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ վարչապետի որաշման մեջ: