տուն Սպորտ Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտը

Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտը

209
0

3876178

«Ֆորմուլա 1» ավտոարշավի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման ծախսերը հասել են 10 միլիոն ֆունտի: Այս մասին հաղորդում է Express-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար չեմպիոնի առողջական վիճակը շատ դանդաղ է բարելավվում:

Հիշեցնենք, որ ավտոարշավորդը 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում սահելիս գլխի ծանր վնասվածք էր ստացել և երկար ժամանակ գտնվում էր արհեստական կոմայի վիճակում:

Ապրիլին նրա դրությունը մի փոքր բարելավվել էր, իսկ արդեն հունիսի վերջին հայտարարվել էր, որ նա դուրս է եկել կոմայից ու տեղափոխվել Լոզանի վերականգնողական կլինիկա: 2014թ.-ի սեպտեմբերից Շումախերը վերականգնողական կուրս է անցնում սեփական տանը: