տուն Լուրեր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մասնակցել է ԱԼԳ պանելային նիստին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մասնակցել է ԱԼԳ պանելային նիստին

159
0

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մայիսի 22-25-ը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր  Շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումներին,   ԵՄ անդամ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման հարցերը։ Քննարկում է ծավալվել ԵՄ 765 դիրեկտիվայի վերաբերյալ։ Պանելային նիստի ընթացքում ներկայացվել է Սլովակիայի, Լեհաստանի և Բելգիայի փորձը։

Արմեն Կոտոլյանը ներկայացրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնում իրականացված իրավական բարեփումները և անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ և բազմակողմ հետագա համագործակցության համար: