Galaxy Note 7-ը` թարմացված ծրագրային ապահովմամբ, որը պաշտպանում է այն պայթելուց, վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ից:
Թարմացված ծրագրային ապահովումը մինչև 60%-ով սահմանափակում է մարտկոցի լիցքավորման մակարդակը` թույլ չտալով նրա գերտաքացում: Դեռ պարզ չէ, թե երբ և որ երկրներում այն կհայտնվի` տեղեկացնում է Life լրատվական գործակալությունը: Ամսաթիվը կարող է փոխվել յուրաքանչյուր շուկայում՝ կախված տեղական պայմաններից և պահանջներից՝ հաղորդել է Samsung-ը:
Այս անսովոր քայլը ի ցույց է դնում կազմակերպության ջանքերը, որ փորձում է հարթել ամենախոր ճգնաժամի հետևանքները, որում Samsung-ը երկար տարիների ընթացքում առաջին անգամ է հայտնվել` նշում է Bloomberg-ը:
Ավելի վաղ կազմակերպությունը թողարկել էր Galaxy Note 7 Checking ծառայությունը, որը թույլ է տալիս ստուգել սմարթֆոնի «պայթյունավտանգությունը»: