Գերմանիայի նախագահ է ընտրվել նախկին ԱԳ նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորներից եւ ֆաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար Շթայնմայերը պետք է առաջին փուլում 631 ձայն ստանար: Նրա թեկնածության օգտին, սակայն, 931 մարդ է քվեարկել: