Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը երդվել է՝ որպես Գերմանիայի նոր նախագահ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Արարողությունը տեղի է ունենում Բեռլինում՝ Բունդեստագի (խորհրդարան) եւ Բունդեսրատի (դաշնային հողերի ներկայացուցիչների պալատ) համատեղ նիստի ընթացքում։
Շթայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Յոահիմ Գաուկին։