Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ շտապ բուժօգնության բժիշկն անօգնական է թողնում հիվանդին և հեռանում, նրա հասեցին նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնում: «Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Էս էրեխեն քեզնից ի՞նչ ա սովորելու: Չե՞ս գալի հմի հիվանդանոց…. հավեսդ չունեմ…»,- ասում է բժիշկն ու լքում տարածքը` թողնելով անօգնական քաղաքացուն:
Araratnews.am-ը Շտապ բուժօգնություն ՍՊԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից փորձեց ճշտել, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել: Թ. Ստեփանյանն ասաց, որ տվյալ բժիշկը կպատժվի: «Տույժ ենք կիրառել, նա մեկ ամիս կզրկվի աշխատանքից ու հետո կվերադառա»: Նրա խոսքով կատարվածը դեռ պետք է պարզաբանվի, ու եթե պարզ դառնա, որ բժիշկը թերացել է իր աշխատանքում, ապա նա կհեռացվի: «Էդ ամբողջ նյութը լսել ենք, նայել ենք: Բժիշկի գործը կվերանայվի»,- ասաց նա: Ըստ Ստեփանյանի, բժիշկն իրավունք չուներ նման կերպ խոսել, բայց քանի, որ վերջինս մինչ այդ երբեք նման պահվածք չի դրսևորել, ապա որոշումը յուրովի կլինի: «Նամանավանդ, որ նա միակը չէր, որ գնացել էր: Մինչև այդ էլ գնացել էր ուրիշ բրիգադ, որի ժամանակ հիվանդը հրաժարվել է օգնությունից: Երեք անգամ բրիգադ է գնացել, երեք անգամ էլ հիվանդը հրաժարվել է օգնություն ստանալ»,- ասաց շտապօգնության տնօրենը:
Նա հերքեց այն տեղեկությունները, որ շտապօգնության բժիշկը կատարվածից հետո պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Թագուհի Ստեփանյանն ասաց, թե բժիշկն արտագաղթել չի պատրաստվում: Նա մեկ տարով արդեն հասցրել է լինել ՌԴ-ում, սակայն այնտեղ համապատասխան աշխատանք չի գտել ու նորից վերադարձել է հին աշխատանքին: