տուն Լուրեր Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

109
0

exanak

Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ին Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: 18-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:Երևանում`

Մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

18-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում‵ 17-19մ/վրկ:

Երևանի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  20.20C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    5.60C