«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, araratnews.am-ին ասաց` մինչ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, ինքը բազմիցս խոսել է հատկապես հետագծելիության սկզբունքի մասին:
«Օրենքը, որ ընդունվել է պետության կողմից, կարող էր այլ ոլորտներում կարևոր դրական ազդեցություն ունենալ, սակայն այն միայն հարկայինի համար է», -ասաց Բաբկեն Պիպոյանն ու պարզաբանեց` փաստաթղթաշրջանառությունը այս դեպքում է, որ ընդունելի չէ:
Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը, օրենքը գրվեց բացառապես մի ոլորտի համար, իսկ այն դրական փոփոխությունները, որոնք կարող էին լինել, եթե օրենքը այլ ոլորտներում էլ գործեր, չեն լինի.
«Այդ մասին պետք է պետական դիրքորոշում լիներ ու չեղավ, քանի որ նպատակ չի եղել մնացած խնդիրները լուծելու: Եթե օրենք է գրվում, պետք է տրվի ժամանակահատված դրա կիրառումն ապահովելու համար»,-նկատեց Բաբկեն Պիպոյանն ու հավելեց` պետք է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ժամանակ հատկացվեր, իրենք աշխատեին այնպես, ինչպես աշխատել են, տեղում իրականացվեր դասընթացներ, խոսվեր խնդիրներից ու ձևավորվեր այն բազան, որը ռիսկային է:
Ամփոփելով` Բաբկեն Պիպոյանը նշեց առևտրակակնների բողոքը տեղին է. օրենքի հետ կապված` ի սկզբանե պետական դիրքորոշումը սխալ է եղել: