տուն Լուրեր «Շրջանառության հարկի մասին» օրենքը չի բարելավվի ՓՄՁ-ների վիճակը. փորձագետ

«Շրջանառության հարկի մասին» օրենքը չի բարելավվի ՓՄՁ-ների վիճակը. փորձագետ

79
0

շրջհարկ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անդրադարձավ նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքին: Ընդունված օրենքի մասին վերջինս հայտնեց այն կարծիքը, որ այն ուղղված չէ փոքր և միջին բիզնեսով զբաղվող մարդկանց գործունեությունը թեթևացնելուն:

«Մեզանում ձևավորված է ռոմանտիկ իրականության  սպասումը: Միամտություն է կարծել, որ այսպիսով ՓՄՁ-ների վիճակը կբարելավվի: Օլիգարխիկ տնտեսական համակարգում առանձին հարկատեսակի մասին խոսելը ռոմանտիզմի գագաթնակետն է, առավել ևս, եթե այդ հարկատեսակը ռոմանտիկ ձևով է ներկայացվում, իբր դա անում են, որ հետո դրա միջոցով օլիգարխիան ճնշեն և ստվերը բերեն դաշտ, այդ մոտեցումն իսկ արդեն ծիծաղելի է»,-նկատեց բանախոսը:

Վերջինս հայտնեց այն կարծիքը, որ  ցանկացած հարկի բեռը տանելու են ՓՄՁ-ները, իսկ խոշորը միշտ կօգտվի, որովհետև, ինչպես ընդգծեց բանախոսը, օլիգարխն առնվազն երկու խոշոր առավելություն ունիˋ ներազդել պետության կողմից ընդունված որոշումների վրա և ապահովել իրենց համար արտոնյալ պայմաններ:

 

Վարդուհի Ստեփանյան