տուն Լուրեր Շփման գծում հրադադարի 300 խախտում, 3 հազար կրակոց

Շփման գծում հրադադարի 300 խախտում, 3 հազար կրակոց

115
0

zinvor

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների», — փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: