տուն Լուրեր Շփման գծում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000...

Շփման գծում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց

106
0

zinvor-sahman-562x3751

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն