տուն Լուրեր Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

92
0

sahman-mijazgain-ardzaganq-634x445

Հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։