Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az կայքը` հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրներին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը մոտ ժամանակներս կայցելեն Բաքու:
Նշվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, այդ թվում` Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:
Ապրիլին Բաքու է ժամանելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: